Ռուսական պատվաստանյութը 2020-ին երեխաներին չի ներարկվի 4 օգոստոսի 2020 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսական պատվաստանյութը 2020-ին երեխաներին չի ներարկվի, քանի որ, ըստ օրենքի՝ դեղամիջոցը պետք է անցի փորձարկումների ամբողջական շրջանը։ Այդ մասին տեղեկացրել է Գամալեի անվան հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ «Հուսով եմ, որ պատվաստանյութը կիրառելի կլինի նաև երեխաների համար, սակայն, ըստ ՌԴ օրենսդրության՝ երեխաներին նոր դեղամիջոցի պատվաստում կարելի է կատարել միայն, եթե ավարտվել է փորձարկումների 3-րդ փուլը»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Իր հերթին Սեչենովի անվան համալսարանի Տրանսլյացիոն բժշկության և կենսատեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Վադիմ Տարասովն ասել է, որ երեխաների շրջանում պատվաստանյութի կիրառումից առաջ սովորաբար կատարվում են մինչկլինիկական փորձարկումներ՝ ոչ սեռահասուն կենդանիների վրա, որից հետո նոր որոշում է կայացվում երեխաների շրջանում պատվաստանյութի կիրառման մասին։ «Դեռևս վաղ է խոսել երեխաների շրջանում պատվաստումների մասին, սակայն, նրանք ռիսկի խմբում չեն ու թեթև են տանում հիվանդությունը»,- ասել է Տարասովը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գամալեի անվան կենտրոնի պատվաստանյութն ավարտական փուլում է, այն գրանցվելու է օգոստոսին, սակայն մեկ պայմանով՝ որ գրանցումից հետո ևս մեկ կլինիկական հետազոտություն կանցկացվի 1600 մարդու մասնակցությամբ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |