Twitter-ին մեղադրել են օգտատերերի տվյալները գովազդի համար օգտագործելու մեջ 4 օգոստոսի 2020 - 11:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովը հետաքննություն է իրականացնում Twitter Inc-ում անձնական տվյալների մասին օրենքը խախտելու, օգտատարերի տվյալները թիրախավորված գովազդի համար օգտագործելու գործով, սոցկայքը կարող է տուգանվել նվազագույնը $150 մլն-ով, փոխանցում է The Wall Street Journal-ը։ Ըստ աղբյուրի՝ հանձնաժողովը հայցադիմումի նախագիծը ստացել է հուլիսի 28-ին։ Փաստաթղթում նշված է, որ 2013-2019-ին ընկերությունն օգտագործել է իրեն վստահված հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեները, ինչի համար կարող է տուգանվել $150-250 մլն-ով։ 2019-ի հոկտեմբերին ևս սոցկայքին մեղադրել էին օգտատերերի հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեները թիրախավորված գովազդի համար օգտագործելու մեջ։ Twitter-ից հայտնել էին, որ դա սխալի հետևանք է և ներողություն խնդրել օգտվողներից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |