ԴիԿապրիոն պայմանագիր է կնքել Apple-ի հետ 4 օգոստոսի 2020 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Հանրաճանաչ հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի Appian Way ընկերությունը բացառիկ գործարք է կնքել Apple-ի հետ՝ ֆիլմերի և սերիալների համատեղ արտադրության նպատակով։ Նոր պայմանագիրը նախատեսում է ընկերությունների գործակցության ընդլայնում։ Ավելի վաղ նրանք աշխատել են 2 նախագծի վրա՝ Մարտին Սկորսեզեի «Ծաղկային լուսնի սպանողները» նոր ֆիլմի, որտեղ ԴիԿապրիոն խաղալու է Ռոբերտ դե Նիրոյի հետ, և «Փայլուն աղջիկները» սերիալի վրա, որտեղ դերասանը նկարահանվելու է Էլիզաբեթ Մոսի հետ, գրում է Kinopoisk-ը։ Apple-ը որոշեց ֆինանսավորել Սկորսեզեի նոր ֆիլմը, երբ Paramount-ը հրաժարվեց՝ չափազանց թանկ համարելով այն։ Ֆիլմը կարժենա մինչև 200 մլն դոլար։ Այն միանգամից կթողարկվի առցանց Apple TV+ հարթակում և սովորական կինոթատրոններում։ Ավնադական վարձույթով կզբաղվի Paramount-ը։ Appian Way ընկերությունը Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցությամբ մի քանի ֆիլմի պրոդյուսերն է եղել, այդ թվում՝ «Ավիատոր», «Գայլն Ուոլ սթրիթից», «Ողջ մնացածան» ու «Անիծվածների կղզին», ինչպես նաև Օսկարի հավակնորդ «Վիրունգա» փաստագրական ֆիլմերի։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |