Վրաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել։ Ըստ պաշտոնական StopCov կայքի՝ ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է 1182 վարակակիր, որից ապաքինվել է 962 մարդ։

Մահվան 17 դեպք է գրանցվել։

Կարանտինում 7007 մարդ կա, իսկ ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ է 280 անձ։

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է փետրվարի 26-ին։ Երկիրը տարածաշրջանում կորոնավիրուսի համավարակի տարածման առումով բարենպաստ դիրքում է։ Ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի՝ օգոստոսի 3-ի դրությամբ Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցնում է 232,800-ը, Իրանում վարակի 309,000-ից ավելի դեպք է գրանցվել, Ադրբեջանում՝ 32,000-ից ավելի։ Հայաստանում վիրուսի 39,298-ի հաստատված դեպք կա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---