Վիվա-ՄՏՍ. Անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդներին 4 օգոստոսի 2020 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Toll- Free ծառայությանը բաժանորդագրվելով, փոքր, միջին ու խոշոր ընկերություններն իրենց հաճախորդներին հնարավորություն կընձեռեն ծանոթանալու իրենց ծառայությունների տեսականուն և ստանալու հետաքրքրող հարցերի պատասխանները՝ անվճար զանգով: Toll-Free ծառայության շրջանակում` համարին ստացված մուտքային զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը ստացողի կողմից: Ծառայության շրջանակում 060 կոդով հեռախոսահամարներին կատարված ուղիղ զանգերի դեպքում զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը կատարողի կողմից: Ծառայության առավելությունները. • Հաճախորդների արագ տեղեկացում • Սպասարկման արդյունավետության բարձրացում • Միասնական, ճանաչելի, գովազդված հեռախոսահամարների պահպանում՝ ընկերության աշխատակիցների համարների փոփոխության դեպքում • Հարմարավետություն. գովազդում միասնական բազմալիքային հեռախոսահամարի օգտագործում • Պարզություն. չի պահանջում որևէ սարքավորման տեղադրում • Արդյունավետություն. բոլոր մուտքային հեռախոսազանգերի մշակում՝ անկախ դրանց քանակությունից • Տնտեսում՝ չի ավելացնում Ձեր գրասենյակում առկա հեռախոսագծերի թիվը Ծառայությունը հասանելի է միայն մուտքային զանգեր ստանալու համար: Զանգերի համար տարիֆիկացումը կատարվում է ըստ զանգի վայրկյանների: Ծառայության գները. Միացման վճար` 0 դրամ Ամսավճար` 5000 դրամ Մուտքային զանգեր Հայաստանի ֆիքսված ցանցերից` 5 դրամ/րոպե Մուտքային զանգեր Հայաստանի բջջային ցանցերից` 15 դրամ/րոպե Բաժանորդագրության ժամկետը` 12 ամիս։ Պայմանագրի վաղաժամկետ լուծարման վճար (տուգանք)` 60,000 դրամ Գները ներառում են ԱԱՀ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |