Հայ դպրոցականները քիմիայի միջազգային օլիմպիադայում բրոնզ և արծաթ են նվաճել

Հայ դպրոցականները քիմիայի միջազգային օլիմպիադայում բրոնզ և արծաթ են նվաճել

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-30-ն առցանց անցկացված Քիմիայի միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Օլիմպիադային մասնակցել է 60 երկրի 231 աշակերտ։

Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լևոն Խառատյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի սան Արտյոմ Պետրոսյանը՝ բրոնզի:

Օլիմպիադան առցանց է անկացվել՝ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով։

 Ուշագրավ