Մաշտոցի պուրակում շինարարության մեծ շեղման դեպքում շինթույլտվությունը կվերացվի․ Էտված ծառերի տունկի պայմանագիր կա 4 օգոստոսի 2020 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը Մաշտոցի պուրակում կառուցապատողի հետ պայմանագիր ունի ծառեր տնկելու մասին, եթե կառուցապատողը չանի դա, քաղաքապետարանը կանի, PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա նշել է՝ ըստ պայմանագրի՝ նման պարագայում իրենք իրենց միջոցներով են տնկելու ծառերը՝ գումարն օրենքով սահմանաված կագով ստանալով կառուցապատողից։ Մարությանը նաև պատասխանել է հարցին, թե արդյոք համաձայնեցվել է Մաշտոցի պուրակի շինությունը քաղաքապետարանի հետ և ինչու չի կառուցվել ավելի «թեթև» շինություն՝ ներկա «բետոնաշատ» կառույցի փոխարեն: «Կան արձանագրություններ, որ շինության կառուցման ժամանակ շեղումներ են եղել։ Եթե մեծ է շեղումը, շինթույլտվությունը կվերացվի, եթե ոչ, ապա պետք է գա այն ստանդարտներին, որով ի սկզբանե թույլտություն է եղել»,- ասել է քաղաքապետը։ Ակտիվիստները վերջին օրերին հայտարարել էին, որ Մաշտոցի պուրակում կառուցապատողը ծառեր է կտրել։ Քաղաքապետարանից նշել են, որ կտրված 4 ծառը խնդիր են ունեցել և առողջ չեն եղել։ Դրանց փոխարեն նախատեսվում է 9 նոր ծառ տնկել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |