Աջափնյակում մետրոյի կայարանը կկառուցի պետությունը![]() 4 օգոստոսի 2020 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Երկարատև բանակցություններից հետո որոշվել է, որ Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցելու է պետությունը, հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը: «Մենք մեզ վրա ենք վերցրել մրցույթի անցկացումը: Երբ կունենանք նախագիծ, այն կդնենք մրցույթի: Բաց տենդեր կլինի, և այն շինարարական ընկերությունը, որը կհաղթի, կկառուցի մետրոյի կայարանը: Այս պահին երկփուլ մրցույթի պայմաններն են գրվում», - ասել է նա։ Ավելի վաղ քաղաքապետը հայտնել էր Աջափնյակում մետրոյի կայարան կառուցելու մասին։ 2019-ին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշել էր, որ բանակցությունները ներդրողի հետ հասել են մետրոյի կայարանի և կամրջի նախագծման փուլ: ![]() ![]() Վճարը մեկ ժամվա համար 100 դրամ է, մեկ տարվա համար՝ 12,000 դրամ Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։ Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |