Դատարանը չի հանել Քոչարյանի և Գևորգյանի ունեցվածքին դրված կալանքը 4 օգոստոսի 2020 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում դատարանը մերժել է քննության այս փուլում հանել նրա ունեցվածքի, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Որոշումը կայացվել է, երբ փաստաբանները մերժել են դատավորին տրամադրել կալանքի տակ գտնվող գույքի արժեքը։ Հուլիսի 28-ի նիստում փաստաբանները դատարանին միջնորդել էին վերացնել նրանց գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքը։ Պաշտպաններից Հայկ Ալումյանը նշել է, որ դեռ 2019-ին իրենք կալանքը չեղարկելու համար Վերաքննիչ էին դիմել, դատարանը բավարարել էր բողոքը։ Սակայն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2019-ի հունիսին փաստացի հրաժարվել էր կատարել վերադաս դատական ատյանի որոշումը։ Նա հայտարարել է, որ դատարանը չի կարող կալանքը հանելու հարցը լուծել առանց ունեցվածքի չափի նախնական գնահատման։ Այդ պատճառով էլ դատարանը որոշել է հետաձգել կալանքը հանելու հարցը։ Ի պատասխան դրան պաշտպանները հայտնել են, որ որոշումը հակասում է քրեական դատավարության օրենսգրքին։ Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարել է Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ է արձակվել 2 մլրդ դրամ գրավով։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2008-ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նախկին փոխվարչապետ Գևորգյանը ևս Մարտի 1-ի գործով մեղադրալ է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |