Քուվեյթը ՀՀ-ից զբոսաշրջիկ չի ընդունի՝ վարակի ռիսկային գոտի լինելու պատճառով

Քուվեյթը ՀՀ-ից զբոսաշրջիկ չի ընդունի՝ վարակի ռիսկային գոտի լինելու պատճառով

PanARMENIAN.Net - Քուվեյթն օգոստոսից բաց է զբոսաշրջիկների համար, սակայն Հայաստանի ու ևս 30 երկրի քաղաքացիներ կշարունակեն մուտքի իրավունք չունենալ այդ երկիր՝ կորոնավիրուսի համավարակի տեսանկյունից բարձր ռիսկային գոտում գտնվելու պատճառով, փոխանցում է The National-ը։

Չնայած երկրում 5-ամսյա դադարից հետո սկսվել են կոմերցիոն թռիչքներ, Քուվեյթի քաղավիացիայի կոմիտեն համավարակի տեսանկյունից բարձր ռիսկայնության գոտում ներառված երկրներ չվերթեր չի իրականացնի։ Այդ ցանկում են նաև Իրանը, Իրաքը, Լիբանանը, Պակիստանը, Հնդկաստանը, Եգիպտոսը, Բանգլադեշը, Չինաստանը, Բրազիլիան, Իտալիան, Մեքսիկան, Ինդոնեզիան։

Քուվեյթում նաև ավիաընկերությունների և զբոսաշրջիկների համար խիստ կանոններ են գործում։ Չվերթերը կարող են կայանալ առավելագույն ներուժի 30%-ով միայն, երկիրն ամեն օր կարող է ընդունել 10,000-ից ոչ ավելի զբոսաշրջիկ։

Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով՝ Քուվեյթում վարակակաիրների թիվը 68,700-ից ավելի է, երկրում մահվան 465 դեպք կա։

Photo. AFP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---