Իկեր Կասիլյասն ավարտում է ֆուտբոլային կարիերան 4 օգոստոսի 2020 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» և պորտուգալական «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է ֆուտբոլիսիտի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Նա 39 տարեկան է։ Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Ֆուտբոլից հեռանալու նրա որոշման մասին հայտնի էր դեռ ձմռանը։ Կասիլյասն առաջադրվել էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, սակայն հետո հանեց թեկնածությունը։ Ըստ վերջին տեղեկությունների՝ նա կվերադառնա «Ռեալ» որպես նախագահի խորհրդական։ Մարզիկը «Ռեալի» սան է, հանդես է եկել ակումբի կազմում 1998-2015թթ։ Այդ թիմի կազմում նա 18 տիտղոս է նվաճել, այդ թվում 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի գավաթն ու Չեմպիոնների լիգայի 3 գավաթ։ «Պորտուի» կազմում, որտեղ նախկին դարպասապահն անցկացրել է կարիերայի վերջին տարիները, Կասիլյասը 2 անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, նվաճել Ազգային գավաթն ու Սուպերգավաթը։ 2000-2016թթ․ Կասիլյասը հանդես է եկել նաև Իսպանիայի հավաքականի կազմում։ Ազգային թիմի հետ նա 2 անգամ հաղթել է Եվրոպայի առաջնությունում և մեկ անգամ աշխարհի չեմպիոն դարձել։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |