Ադրբեջանցի հաքերները հանրայնացրել են «Զվարթնոց» օդակայանի աշխատողների տվյալներ

Ադրբեջանցի հաքերները հանրայնացրել են «Զվարթնոց» օդակայանի աշխատողների տվյալներ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի հաքերները հրապարակել են «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները։ Այս մասին հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ավելի վաղ ադրբեջանցի հաքերները հայտարարել էին, որ կարողացել են ներթափանցել ՀՀ կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։ PanARMENIAN.Net ի հետ զրույցում ԱԱԾ տեղեկատվական կենտրոնից հայտնել էին, որ տեղեկատվությունը ստուգման փուլում է։

Հունիսին ադրբեջանցի հաքերները ՀՀ-ից մոտ Covid-19-ով 3500 հիվանդի կամ կոնտակտավորի տվյալներ էին հանրայնացրել։

 Ուշագրավ
Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել
«Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ
Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա
Նրանք հայտնել են, որ Ucom-ի 843 աշխատակից ազատման դիմում են գրել