Ռազմարդյունաբերության կոմիտեում ամփոփել են հուլիսին տեղական ԱԹՍ-ների կիրառումը![]() 4 օգոստոսի 2020 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն ընդունել է հայկական անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների ղեկավարներին։ Նրանք ներկայացրել են իրականացվող ընթացիկ աշխատանքները, մատնանշել ոլորտային ցուցանիշների բարելավման իրենց պատկերացումները: Դավթյանը լսել է առաջարկությունները, ներկայացրել ոլորտի զարգացման իր տեսլականը: Հանդիպմանն ամփոփել են հուլիսի մարտերին հայկական արտադրության ԱԹՍ-ների կիրառման փորձը: «Քննարկվել են Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի գիտահեն զարգացման հնարավորությունները, ԱԹՍ-ների կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ: Հուլիսի 29-ին ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության հետ քննարկվել էր հայկական ԱԹՍ-ների և ՀՕՊ-ի կիրառումը հուլիսի մարտերում։ Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Մարտերի ընթացքում հայկական բանակին հաջողվել էր ՀՀ-ում արդիականացրած զենքերով շարքից հանել հակառակորդի 14 անօդաչու թռչող սարք։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |