Բեյրութում երկու ուժգին պայթյուն է որոտացել․ Պատճառը դեռ հայտնի չէ 4 օգոստոսի 2020 - 20:25 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ուժեղ պայթյուն է որոտացել, փոխանցում է ՌԲԿ-ն՝ նշելով, որ պայթյունի վայրը ծխով է պատվել։ Al Arabiya հեռուստաալիքը հայտնել է, որ քաղաքում միանգամից մի քանի պայթյուն է որոտացել, դրանք այնքան ուժգին են եղել, որ լսվել են քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ, սակայն հետուստաալիքը հայտնել է, որ այն որոտացել է նավահանգստում գտնվող նավթահորում։ AFP-ն իր աղբյուրին հղումով նշում է, որ տասնյակ վիրավորներ կան: Reuters-ի աղբյուրները ևս հայտնում են, որ պայթյունը քաղաքի նավահանգստում է գրանցվել, այն հատվածում, որտեղ նավթային պահեստներն են։
Ըստ լիբանանյան MT ալիքի՝ նախնական տվյալները հուշում են, որ կատարվածն ահաբեկչություն չէ։ Մի շարք այլ աղբյորներում նշվում է նաև, որ պայթյունի վայրից հեռու գտնվող տների ապակիներ ու մեքենաներ են վնասվել։ Ավելի ուշ Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտնել է, որ Բեյրութի նավահանգստում հրատեխնիկայով նավ է պայթել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |