Մոտ 100 զոհ Բեյրութում՝ այդ թվում երեք հայ․ Քաղաքը պայթյունից մեծ վնասներ է կրել

Մոտ 100 զոհ Բեյրութում՝ այդ թվում երեք հայ․ Քաղաքը պայթյունից մեծ վնասներ է կրել

PanARMENIAN.Net - Բեյրութում օգոստոսի 4-ի պայթյունի զոհերի հաստատված թիվն ամսի 5-ի առավոտվա տվյալով մոտ 100 է, 4000-ից ավելի մարդ էլ վիրավորվել ու տուժել է։ Պաշտոնական վարկածով՝ 2014-ից նավահանգստում պահվող ամոնիումի նիտրատի հազարավոր տոննաների պայթյուն է եղել, փոխանցում է The Guardian-ը։

Ուժգին պայթյունից տուժել է նաև հայկական համայնքն ու Բուրջ Համուդ թաղամասը, զոհվել է 3 հայ, այդ թվում՝ տեղի լիբանանյան Կատաիբ կուսակցության առաջնորդ Նազար Նաջարյանը, հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին ևս վնասվել է։

Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ տուժել է անգամ 15 կմ հեռավորությամբ գտնվող ՀՀ դեսպանատունը։

Լիբանանի մայրաքաղաքում ամենածանր վնասներից մեկը կարող է դառնալ ցորենի էլեվատորի ոչնչացումը, փոխանցում է ABC-ն։

Save the Children Կազմակերպությունից հայտնել են, որ քաղաքում սննդի ճգնաժամը կարող է մեծանալ (Լիբանանում մինչ այդ էլ սննդի ճգնաժամ էր հասունանում)։

Լիբանանը բարեկամ երկրներից օգնություն է խնդրել։ Կոչին արդեն արձագանքել են Ֆրանսիան, Իրանը, ԱՄՆ-ն ու նաև Իսրայելը։

Բեյրութի պայթյունն այնքան ուժգին է եղել, որ զգացվել է նույնիսկ Կիպրոսում (մոտ 240 կմ հեռավորության վրա), որդանանցի գիտնականների խոսքով` 4․5 մագնիտուդով երկրաշարժի հավասար ցնցում է եղել։

Photo. AP
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---