ՀՀ-ում կորոնավիրուսի 288 նոր դեպք կա և 2 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 288 նոր դեպք կա և 2 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 39,586-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 288-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 2 դեպք է գրանցվել, 2-ն էլ՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 770 դեպք կա, այլ պատճառով՝ 228։

Ապաքինվել է ևս 478 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 30,850 է։ Փաստացի բուժվողների թիվը 7738 է։

Ընդհանուր առմամբ, 170,012 թեստ է արվել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---