ԱԳՆ․ Բեյրութում 3 հայ է զոհվել, 100-ը՝ վիրավորվել

ԱԳՆ․ Բեյրութում 3 հայ է զոհվել, 100-ը՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ տեղեկություն կա Բեյրությում պայթյունի հետևանքով ազգությամբ հայ երեք զոհվածի և մոտ 100 վիրավորի մասին։ Բայց, ըստ գերատեսչության, այս թվերը կարող են աճել, քանի որ մեծ է անհետ կորածների թիվը։

Լրատվամիջոցներից և սոցցանցերի օգտատերերից հայտնի է դառնում, որ մահացածներից մեկը բույժքույր Ջեսիկա Բեզջյանն է, նա պայթունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում:

Մյուս զոհվածը Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության առաջնորդ Նազար Նաջարյանն է։

Ֆեյսբուքյան գրառումից պարզ է դառնում, որ մահացել է նաև բանկի աշխատակից Ջեք Բարամաքյանը։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ լսվել են քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։

Photo. AP
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---