Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը 5 օգոստոսի 2020 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է ներդրումներ անել՝ բարձրակարգ սպասարկում ապահովելու և բաժանորդների գոհունակությունը բարձր պահելու համար: Օպերատորը գործարկել է սպասարկման 2 նոր կենտրոն: Դրանցից մեկը գործում է Երևանում և գտնվում է Անդրանիկի 151/8 հասցեում, իսկ մյուսը՝ Նոյեմբերյան քաղաքում, Բարեկամության 8/1 հասցեում: Սպասարկման նոր կենտրոններում հասանելի են բաժանորդին հետաքրքող բոլոր ծառայությունները՝ հետվճարային ու կանխավճարային սակագնային պլաններ և կորպորատիվ փաթեթներ, հեռախոսահամարների, ինչպես նաև բջջային սարքերի, ներառյալ` հեռախոսների ընտրության մեծ հնարավորություն և ոչ միայն: Կա նաև ՄոբիԴրամի վճարային համակարգից օգտվելու հնարավորություն: «Հեռահաղորդակցության ոլորտը պահանջում է ներդրումների շարունակականություն, ցանցային ծածկույթի, ինչպես նաև՝ սպասարկման ցանցի կատարելագործում և շարունակական ընդլայնում: Ստեղծման օրվանից, մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքով: Ու թեև հիմա Վիվա-ՄՏՍ-ի զարգացման հիմնական ուղղությունը թվային հարթակների զարգացումն է՝ ելնելով թվային փոխակերպման մեր ռազմավարությունից, այնուամենայնիվ, մենք նաև ուշադրություն ենք դարձնում մեր սպասարկման կենտրոնների քանակի ավելացմանը: Եվ այս շրջանակներում՝ Նոյեմբերյանում գործող մեր սպասարկման կենտրոնը տեղափոխել ենք ավելի ընդարձակ ու հարմարավետ տարածք, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկել ենք ևս մեկ՝ բոլորովին նոր սպասարկման կենտրոն՝ հաշվի առնելով արդեն իսկ գործող սպասարկման կենտրոնի ծանրաբեռնվածությունը: Ցանկանում եմ նաև ավելացնել, որ Վիվա-ՄՏՍ-ը շարունակաբար ավելացնում է իր սպասարկման կենտրոնների քանակը: Շնորհակալ ենք մեր բաժանորդներին՝ վստահության ու մեր ծառայություններից օգտվելու համար», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Համավարակով պայմանավորված՝ սպասարկման կենտևրոններն առայժմ աշխատում են այլ ռեժիմով. երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: Շաբաթն ու կիրակին սանիտարական օրեր են: Բնականոն աշխատանքային ռիթմի վերադառնալուց հետո, սպասարկման կենտրոնները գործելու են երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-19:00, իսկ շաբաթ օրը՝ 09:00-18:00-ն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |