Ֆրանսիայի նախագահը Բեյրութ կմեկնի

Ֆրանսիայի նախագահը Բեյրութ կմեկնի

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օգոստոսի 6-ին կմեկնի Բեյրութ՝ պայթյունից հետո հանդիպելու «քաղաքական բոլոր գործիչներին», փոխանցում է Barron’s-ը։

Մակրոնը կհանդիպի Լիբանանում իր պաշտոնակցին՝ Միշել Աունին, որի հետ օգոստոսի 4-ին արդեն հեռախոսազրույց ունեցել է։ Ելիսեյան պալատից հայտնել են, որ պատրաստ են 3 ինքնաթիռ ուղարկել՝ որոնողափրկարարական անձնակազմով և բժշկական սարքավորումներով։

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Մահացածների թվում 6 հայ կա։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---