Պայթյունից հետո մոտ 300,000 բեյրութցի անօթևան է մնացել 5 օգոստոսի 2020 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Բեյրութի նահանգապետ Մարվան Աբուդը հայտարարել է, որ մոտ 300,000 մարդ անտուն է մնացել պայթյունների հետևանքով։ Իշխանությունն աշխատում է նրանց մնալու տեղով, ուտելիքով և ջրով ապահովելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է AlJazeera-ն։ Օգոստոսի 5-ին Լիբանանի նախագահ Միշել Աունը հրավիրել է կառավարության շտապ նիստ և հայտարարել, որ անհրաժեշտ է Բեյրութում երկշաբաթյա արտակարգ դրություն հայտարարել։ Նախնական տվյալներով առնվազն 100 մարդ է զոհվել, 4000-ը՝ վիրավորվել։ Սակայն կառավարությունը կանխատեսում է զոհերի թվի աճ, քանի որ փրկարարները փլատակների տակ որոնողափրկարարական աշխատանքներ են տանում։ Օգոստոսի 4-ի պայթյուններից ոչնչացել է նաև երկրի ցորենի էլեվատորը։ Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ռաուլ Նեհմեն հայտնել է, որ այս պահին Լիբանանում հացի կամ ալյուրի ճգնաժամ չկա, քանի որ դրանցով բեռնված բավարար թվով նավեր իրենց ճանապարհին են դեպի Լիբանան։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 6 զոհի և 100 վիրավորի մասին։ Բեյրութի նահանգապետը $3-5 մլրդ է գնահատել պայթյունից նախնական վնասը։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո արտահերթ նիստում երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Իսկ երկրի վարչապետ Հասան Դիաբն օգնություն է խնդրել բարեկամ պետություններից։ Հայաստանը նույնպես պատրաստվում է օգնություն ուղարկել։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |