ՀՀ Ոստիկանության պետի տեղակալի սպանության վայրի մոտ զինծառայողի դիակ է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ի երեկոյան Երեւանի Կիեւյան կամրջի տակ հայտնաբերվել է ՌԴ զինված ուժերի զինծառայողի դիակ: Ինչպես հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը, տեղի ժամանակով 20:30-ին Շտապ օգնության կենտրոնական կայանից Ոստիկանության Մաշտոցի բաժանմունքը ահազանգ է ստացել այն մասին, որ Կիեւյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դիակ: Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ զոհվածը ՌԴ սահմանապահ ուժերի զինծառայող Արթուր Մաթեւոսյանն է, ծնված 1982թ.: Այդ փաստով հետաքննություն է տարվում:



Նշենք, որ փետրվարի 3-ին 20:15-ին, Բարբյուսի 65 հասցեում գտնվող իր բնակարանի մուտքի մոտ գնդակահարվել է Հայաստանի Ոստիկանության տեղակալ Գեւորգ Մհերյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---