Մեդվեդև․ ՀՀ և Ադրբեջանի սփյուռքը պետք է զգա իր պատասխանատվությունը

Մեդվեդև․ ՀՀ և Ադրբեջանի սփյուռքը պետք է զգա իր պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - ՌԴ Անվտանգությյան խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անդրադառնալով հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպերին Ռուսաստանի տարածքում, ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սփյուռքը պետք է զգա իր պատասխանատվությունը։ Այդ մասին նա ասել է «Պոլիտ Ստարտափ» նախագծի մասնակիցների հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Երբ այդ ամենը (ղարաբաղյան հակամարտությունը) օտարերկրյա խնդրից վերածվում է ՌԴ ներքին խնդրի, այդ համայնքները պետք է զգան իրենց պատասխանատվութունը»,- ասել է Մեդվեդևը։

Հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո արտերկրում ևս հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են։ Լոնդոնում ու Լոս Անջելեսում խաղաղ ցույցերն ադրբեջանցիների սադրանքներից հետո ծեծկռտուքների էին վերածվել։ Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել էին հայերի մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։ Իսկ հուլիսի 23-ի կեսգիշերին անհայտ անձինք հրկիզել էին Գերմանիայում հայկական դեսպանատան ծառայողական ավտոմեքենան։ ՀՀ ԱԳՆ-ն արտերկրի հայերին կոչ է արել չտրվել ադրբեջանցիների սադրանքներին և միջադեպերի դեպքում կապվել երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների և իրավապահ մարմինների հետ։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---