Նախագահը ստորագրել է Տեսալսողական մեդիայի և Ընդեքրի մասին օրենքները

Նախագահը ստորագրել է Տեսալսողական մեդիայի և Ընդեքրի մասին օրենքները

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարսգյանը ստորագրել է «Տեսալսողական մեդիայի մասին» և «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների փաթեթները։

Դրանք ստորագրման էին ներկայացվել 2020-ի հուլիսի 20-ին:

Ըստ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և վերլուծությունների՝ oրենքներն առերևույթ սահմանադրականության խնդիր չունեն:

Նշվում է, որ աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է oրենքները, քննարկումներ կազմակերպել ԱԺ, տվյալ ոլորտի լիազոր մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ այլ անձանց հետ, և համապատասխան վերլուծություն ներկայացրել նախագահին:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը նպատակաուղղված է ապահովելու հավաստի տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքը, երաշխավորելու կարծիքների արտահայտման իրավունքը, տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների անկախությունը, ինչպես նաև նպաստելու տեսալսողական հաղորդումների բազմազանության զարգացմանը:

Ընդերքի մասին օրենքով նախատեսված փոփոխությունները, ի թիվս այլ հարցերի, կարգավորում են նաև պոչամբարների անվտանգ կառուցման, ջրերի ռացիոնալ և շրջանառու համակարգերի ներդրման կիրառման օրենսդրական հիմքերը, որոնք նվազեցնում են շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերը նոր նախաձեռնությունների դեպքում:

Օրենքների լիարժեք կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է դրանց անցումային դրույթներով նախատեսված միջոցառումներն (համապատասխան միջկառավարական պայմանագրերի կնքում, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունում) իրականացնել նախանշված ժամկետներում։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նոր նախագծով օտարերկրյա հեռուստառադիոծրագրերը չեն բացառվելու հանրային մուլտիպլեքսից, այլ կարող են վերահեռարձակվել միջպետական պայմանագրերի հիման վրա։Հայաստանում ՌԴ դեսպանատունը կարծիք էր հայտնել, որ նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---