ՊՆ․ Նորակոչիկների երդման արարողություններին ծնողները չեն մասնակցի 5 օգոստոսի 2020 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Նորակոչիկների զինվորական երդման արարողություններն իրականացվելու են միայն զորամասերի մշտական տեղակայման վայրերում, բացառվելու են բոլոր տեսակի հրավերները, տեսակցություններն ու ընդունելությունները: Նպատակը զորամասեր կորոնավիրուսի ներթափանցումը կանխելն է, հայտնում են պաշտպանության նախարարությունից։ ՊՆ-ն խնդրում է ըմբռնումով մոտենալ ժամանակավոր սահմանափակումներին և նշում, որ դրանք կիրառվում են զինծառայողների առողջության պահպանման և զինված ուժերի բնականոն կենսագործունեության պատշաճ իրականացման նպատակով: Հայաստանի զինված ուժերում կորոնավիրուսի դեմ կանխարգելման միջոցառումները սկսել են դեռ փետրվարի վերջից։ Մինչ օրս արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, ժամկետայինների արձակուրդներն ու ազատ արձակումները։ Ամառային զորակոչին ենթակա բոլոր քաղաքացիները նախքան ծառայության վայրի վիճակահանությանը մասնակցելը թեստավորվում են կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստերով։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |