Սնունդ, ջուր, դեղորայք, որոշներին՝ ՀՀ վերադարձի հնարավորություն․ Բեյրութում հայերի կարիքները գնահատվել են![]() 6 օգոստոսի 2020 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Բեյրութում հայ համայնքը կարիք ունի դեղորայքի տրամադրման կամ գնման (հատկապես՝ քրոնիկական հիվանդություն ունեցողների համար), առաջնային անհրաժեշտության սննդի և ջրի, հայաշատ թաղամասերում բնակարանների, խանութների, եկեղեցիների, հանրային կենտրոնների վերանորոգման ֆինանսական աջակցության, հայրենադարձվել ցանկացողների վերադարձի գործընթացին աջակցման, հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնականտար Զարեհ Սինանյանը։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Այն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Հայերի շրջանում ևս կան զոհեր և վիրավորներ։ Սինանյանը հայտնել է, որ կապի մեջ են համայնքի ներկայացուցիչների և Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ։ «Համայնքային ներկայացուցիչները երկրորդային կարիք են մատնանշել համայնքին հոգեբանական աջակցության տրամադրումը: Համայնքային գործիչներն ընդգծել են նաև, որ իրենք ևս անցկացնում են կարիքների գնահատում, և վերջնական վերլուծության համար անհրաժեշտ է որոշ ժամանակ»,-հայտնել է Սինանյանը՝ հավելելով, որ այժմ ջանքերն ուղղված են իրավիճակը ճիշտ գնահատելուն, ինչը թույլ կտա աջակցությունը դարձնել ավելի թիրախային: Սինանյանը հայտնել է նաև, որ օգոստոսի 5-ի երեկոյի ընդհուպ մինչև 11 հայ զոհ, մի քանի տասնյակ վիրավորներ կան, թվերը, սակայն, վերջնական չեն: ![]() ![]() «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ Հարությունյանը հրապարակել է հրամանագիրը կառավարության նիստում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |