Բեյրութում պայթյունից զոհված հայերի թիվը հասել է 11-ի 6 օգոստոսի 2020 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը 11-ի է հասել, հայ համայնքի մի քանի հարյուր ներկայացուցիչ տուժել է ու անհետ կորել, հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան, Քուվեյթի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տեր Պետրոս վարդապետ Մանվելյանը։ Հանրային հեռուստաընկերության եթերում նա նշել է, որ Բեյրութի տարբեր թաղամասերում իրապես աղետալի դրություն է՝ հատկապես հայաշատ թաղերում։ Ըստ նրա՝ քաղաքը հսկայական վնաս է կրել, զոհերի թիվը հասել է 150-ի, մի քանի հազար մարդ է տուժել։ Պետրոս վարդապետը նշել է, որ արդեն 8 ամիս է՝ Լիբանանը փորձում է հաղթահարել տնտեսական ճգնաժամը, դրան ավելացել էր նաև կորոնավիրուսի համավարակը, ինչի հետևանքով հիվանդանոցներում տեղ չկա, հիմա էլ՝ պայթյունը։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Այն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Photo. AP Ուշագրավ Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին |