Փաշինյան․ ՀՀ-ն ինքնաթիռով օգնություն կուղարկի Բեյրութ, Սինանյանը կմեկնի Լիբանան 6 օգոստոսի 2020 - 11:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը նախապատրաստական աշխատանքներ է տանում Բեյրութ ինքնաթիռով օգնություն ուղարկելու համար, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ-ն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում, մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ևս կմեկնի Բեյրութ ու տեղում կծանոթանա համայնքի կարիքներին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ մինչև օրվա վերջ Բեյրութ ուղարկվող օգնության չափաքանակն ու տեսակը կվերջնականացվի։ «Թռիչքը ենթադրաբար շաբաթ օրը (օգոստոսի 8-ին) տեղի կունենա, մեր գրասենյակում մի քանի տարբերակներ են քննարկվում, մինչև օրվա վերջ կհստակեցվի»,- ասել է Ավինյանը։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Այն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Վերջին տվյալներով 11 հայ է զոհվել, թիվը, սակայն, վերջնական չէ։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |