Վրաստանի կառավարությունը ևս 4 ամիս կմարի կոմունալների ծախսերը 6 օգոստոսի 2020 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները ևս 4 ամիս կմարեն բնակչության մի մասի ծախսած գազի և էլեկտրաէներգիայի հաշիվները։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։ Նա նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով քաղաքացիներից շատերը լուրջ վնասներ են կրել, ուստի իշխանությունները որոշել են աջակցել բնակչությանն այս բարդ շրջանում, գրում է Sputnik Georgia-ն։ «Վրաստանի կառավարությունը որոշել է երկարացնել կոմունալ ծառայությունների արտոնությունը ևս 4 ամսով՝ նոյեմբերի, դեկտեմբերի, հունվարի և փետրվարի համար։ Սուբսիդավորումը կիրականացվի նույն կերպ՝ կհատուցվի 200 կՎտ էլէներգիայի և 200 խմ գազի սպառումը։ Անկասկած, ապահովված բնակիչները կարող են հրաժարվել դրանից»,- ասել է Գախարիան։ Վրաստանում ամսական 200 կՎտ էլէներգիա է սպառում 1․2 մլն մարդ, պետությունը մոտ 17 մլն լարի (ավելի քան 5 մլն դոլար) կհատկացնի այդ անձանց կոմունալ ծախսերը վճարելու համար։ Մինչև 200 խմ բնական գազ սպառող բաժանորդները Վրաստանում 670,000 են։ Նրանց ծախսերը մարելու համար պետությունը կհատկացնի 27 մլն լարի (ավելի քան 8 մլն դոլար)։ Վրաստանի կառավարությունն ամբողջությամբ ֆինանսավորում է բնակիչների կոմունալ ծախսերը մարտ ամսից սկսած։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը |