Վրաստանում կորոնավիրուսի 9 նոր դեպք կա, որոնցից 7-ը՝ բերովի

Վրաստանում կորոնավիրուսի 9 նոր դեպք կա, որոնցից 7-ը՝ բերովի

PanARMENIAN.Net - Վրաստանում օգոստոսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք կա, որից 7-ը՝ բերովի։ Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան։

«9 դեպքից 7-ը բերովի է։ Նրանցից 3-ը բեռնատարի վարորդ է։ Մյուս 2 դեպքի վարակման օջախը հայտնի չէ»,- ասել է նա, գրում է Sputnik Georgia-ն։

Բուժհաստատություններում բուժվում է կորոնավիրուսով հիվանդ 240 պացիենտ։

Համաճարակի բռնկումից ի վեր Վրաստանում գրանցվել է վարակի 1206 դեպք, որից 987-ն ապաքինվել է, մահացել՝ 17 հիվանդ։

Կարանտինում 7071 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 294 անձ։

Վրաստանի իշխանությունները ևս 4 ամիս կմարեն բնակչության մի մասի ծախսած գազի և էլեկտրաէներգիայի գումարը։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։ Վրաստանի կառավարությունն ամբողջությամբ ֆինանսավորում է բնակիչների կոմունալ ծախսերը մարտ ամսից սկսած։

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
---