Վարչապետի գլխավորությամբ ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի

Վարչապետի գլխավորությամբ ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի

PanARMENIAN.Net - Վարչապետի որոշմամբ կառավարությունը կստեղծի ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ։ Դրա նպատակը կառույցի բարեփոխումների ռազմավարության և 2020-2022-ի գործողությունների ծրագրի արդյունավետ իրագործումն է։

Խորհուրդը ղեկավարելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդամներն են լինելու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրենը, ԱԽ քարտուղարը, Գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը, ԱԺ պատգամավորներ, ՀԿ ներկայացուցիչներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---