75 տարի առաջ Հիրոսիմայում միջուկային զենք կիրառվեց

75 տարի առաջ  Հիրոսիմայում միջուկային զենք կիրառվեց

PanARMENIAN.Net - 75 տարի է անցել այն օրից, երբ 1945 թվականի օգոստոսի 6-ին ամերիկյան B-29 Enola Gay ռմբակոծիչը ճապոնական Հիրոսիմայի վրա նետեց 16 կիլոտոնին համարժեք 64 կիլոգրամանոց ատոմային Little Boy («Մանկիկ») ռումբը։ Քաղաքում զոհվեց մինչև 160,000 մարդ: Ճառագայթումից տուժածների թիվը մինչ օրս աճում է։

Ճապոնիայում օգոստոսի 6-ին հարգանքի տուրք են մատուցում միջուկային զենքի կիրառման հետևանքով զոհվածների հիշատակին։

Լուսանկարում քաղաքի վրա բաց թողնված ռումբն է

Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ երկիրը շարունակելու է պայքարել հանուն առանց միջուկային զենքի աշխարհ ունենալու։ Իսկ Հիրոսամիի քաղաքապետ Կաձումի Մացուին իր խոսքում նկատել է, որ աշխարհում կրկին թափ է առնում ազգայնականություն․ «Հենց ազգայնականությունը հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Ցավով շաղախված անցյալի կրկնություն թույլ տալ չի կարելի է»։

Քաղաքը մոխրից վեր է հառել, գրում է BBC-ն։ Մարդիկ, որոնք այցելու են Հիրոսիմա, ակնկալում են գորշ քաղաք տեսնել՝ կքած ողբերգական անցյալի հիշողությունների տակ, բայց նրանց դիմավորում է հյուրընկալ, ապագային նայող քաղաք։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---