Սինանյան․ Լիբանանից հայրենադարձվող ոչ մի հայ առանց կեցության վայրի չպետք է մնա 6 օգոստոսի 2020 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Լիբանանից հայրենադարձվող ոչ մի հայ Հայաստանում առանց կեցության վայրի չպետք է մնա։ Այդ մասին ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Լիբանան իր առաջիկա այցին և լիբանանահայերին օժանդակությանը։ Նա հավելել է, որ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։ «Երևի սա ամենաբարդ հարցն է, բայց տրամադրված ենք դրան լուծում տալ», - ասել է նա, գրում է Aysor.am-ը: Սինանյանը նշել է, որ Հայաստան վերադառնալու ցանկությամբ իրեն ուղիղ դիմող լիբանանահայեր կան, սակայն ավելի շատ կան մարդիկ, ովքեր անուղղակիորեն են դիմում: «Ես օգոստոսի 8-ին մեկնում եմ Բեյրութ և տեղում շատ ավելի իրատեսորեն կծանոթանամ իրավիճակի հետ, որովհետև այս պահին, թվում է, որ Հայաստան գալ ցանկացողների թիվը շատ մեծ է, բայց չկա որևէ առարկայական, թվային հաշվարկ: Դրանով մեր գործը դժվարանում է», - ասել է նա: ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով: Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի և այլ պարագաների տեսքով: Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |