Արցախում կկարողանան 60 անձով միջոցառումներ անցկացնել

Արցախում կկարողանան 60 անձով միջոցառումներ անցկացնել

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հավանություն է տվել պարետի առաջարկությունը, ըստ որի` հաշվի առնելով կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի բացակայությունը, առաջիկա օրերին կվերանայվի սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացման կարգը՝ 20-ի փոխարեն թույլատրելով մինչև 60 անձի ներկայությունը:

Պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը նշել է, որ վերջին օրերին գրանցվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թվի կտրուկ նվազում, ինչը պայմանավորված է հանրապետությունում վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների հետևողական իրականացմամբ։

Պարետի խոսքով՝ շուտով կվերացվեն Մարտակերտի շրջանի Հաթերք և Ասկերանի շրջանի Այգեստան համայնքների բնակիչների ազատ տեղաշարժման սահմանափակումները։

Արայիկ Հարությունյանը դրական է գնահատել համավարակի դեմ պայքարի ընթացքը և հանձնարարել շարունակել միջոցներ ձեռնարկել համավարակի կանխարգելման և հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ:

Օգոստոսի 6-ին Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Համաճարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 248 մարդու մոտ, որից 201-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 87 քաղաքացի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---