157 զոհ Բեյրութում․ Մահացածների թվի աճ է սպասվում

157 զոհ Բեյրութում․ Մահացածների թվի աճ է սպասվում

PanARMENIAN.Net - Բեյրությում օգոստոսի 4-ին եղած պայթյունների զոհերի թիվը շարունակում է աճել։ Առողջապահության նախարարություն ներկայացրած վերջին տվյալներով՝ հայտնաբերվել է 157 մարմին։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Մոտ 5000 մարդ վիրավոր է։ Փլատակների տակ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Սպասվում է զոհերի թվի հետագա աճ։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։

Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։

Photo. AP
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---