Մակրոնը՝ լիբանանցի ղեկավարներին․ Եթե ռեֆորմներ չլինեն, երկիրը կխորտակվի

Մակրոնը՝ լիբանանցի ղեկավարներին․ Եթե ռեֆորմներ չլինեն, երկիրը կխորտակվի

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեյրութի պայթյունից հետո այցելել է Լիբանան՝ իր աջակցությունը հայտնելու երկրին և հայտարարել, որ Լիբանանը «կշարունակի խորտակվել», եթե ղեկավարները ռեֆորմների չգնան, փոխանցում է Reuters-ը։

Մակրոնն առաջին օտարերկրացի ղեկավարն է, ով օգոստոսի 4-ի պայթյունից հետո Լիբանան է ժամանել։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Բեյրութ ժամանելուց հետո Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է, որ իր երկիրն անվերապահորեն աջակցում է լիբանանցիներին, սակայն ինքը «դառը ճշմարտությունը» կասի տեղացի քաղաքական գործիչներին։

«Բացի պայթյունից, մենք գիտենք, որ այստեղ ճգնաժամը լուրջ է։ Տեղի առաջնորդների պատմական պատասխանատվություն է ենթադրվում։ Մենք չենք կարող շրջանցել իրար դառը ճշմարտությունը հայտնելը։ Եթե ռեֆորմներ չիրականացվեն, Լիբանանը կշարունակի խորտակվել»,- ասել է Մակրոնը՝ անդադառնալով էներգետիկ ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---