Պետերբուրգում ձերբակալվել է 2 հայի վրա հարձակման մեջ կասկածվող ադրբեջանցին

Պետերբուրգում ձերբակալվել է 2 հայի վրա հարձակման մեջ կասկածվող ադրբեջանցին

PanARMENIAN.Net - Պետերբուրգում ոստիկանները ձերբակալել են մի անդրկովկասցու, ով կասկածվում է իր երկրի հարևան պետության քաղաքացիների վրա հարձաման մեջ, հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության տարածաշրջանային վարչությունից։ «Ինտերֆաքս»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածն ադրբեջանցի է, ով կասկածվում է 2 հայի վրա հարձակման մեջ։

Ըստ Ոստիկանության՝ վեճը եղել է երկու էթնիկ խմբերի միջև, միջադեպի մասին փաստող տեսանյութը համացանցում է։ Տեսանյութից երևում է, որ տղամարդը, ով մենակ չի եղել, վիրավորական խոսքեր է հնչեցնում 2 հոգու հասցեին՝ նրանց ազգությունը նշելով։

Կասկածյալը 40 տարեկան է, նա գրանցված է որպես անհատ ձեռներեց և ՌԴ-ում սրճարան ունի։ Նրա դեմ ՌԴ քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել էթնիկ ատելություն հրահրելու համար, խափանման միջոց դեռ ընտրված չէ։

Ըստ ՌԴ ՔԿ-ի՝ կասկածյալը, անձը չպարզված այլ մարդկանց հետ, անհնադուրժողականություն դրսևորելով հայերի նկատմամբ, 2020-ի հուլիսի 27-ին հարձակվել է ՀՀ երկու քաղաքացու վրա, հարվածել նրանց՝ արժանապատվությունը նվաստացնող խոսքեր հնչեցնելով։ Այդ գործողությունների տեսագրությունը նա տեղադրել է համացանցում՝ տուժողներին նվաստացնելու, նրանց հանդեպ ատելություն հրահրելու համար։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 12-16-ին հայ ադրբեջանական սահմանային լարումից հետո։ Ադրբեջանցիների սանձազերծած լարման հետևանքով 5 հայ զինծառայող էր մահացել, ադրբեջանական կողմը հայտնել էր 13 զոհի մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---