Երևանում Ամուլսարի համար ակցիան չի կայացել. Բերման ենթարկվածներ կան![]() 6 օգոստոսի 2020 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Ամուլսարի համար պայքարող ակտիվիստներն օգոստոսի 6-ին պաստառներով Կառավարության շենքի առաջ էին հավաքվել։ Ոստիկանությունը հայտարարել է, որ հավաքն ապօրինի է և հորդորել հավաքի մասնակիցներին դադարեցնել հավաքը։ Ակտիվիստները պատասխանել են ոստիկաններին, թե հավաք չեն իրականացնում, առանձին են եկել կառավարության շենքի հարակից տարածք, և խնդրում էին ոստիկաններին օրինական պահանջ ներկայացնել։ Ոստիկանությունը բերման է ենթարկել հավաքվածներին, գրում է «Առավոտը»։ Բերման են ենթարկել նաև իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցին և Արա Ղարագյոզյանին։ Ջերմուկում Ամուլսարի ակցիայի մասնակիցներն օգոստոսի 5-ի երեկոյան որոշել են տուն գնալ, խնայել ուժերն ու օգոստոսի 6-ին կրկին տարածք վերադառնալ: Նրանք ասել են, որ ակցիան կսկսեն դարձյալ երեկոյան: Հիմնական պահանջն անփոփոխ է՝ անվավեր ճանաչել ՇՄԱԳ-ը: Ամուլսարի մերձակա տարածքում իրավիճակը վերջին օրերին լարվել է, ոստիկանների և հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիների միջև բախումներ են եղել, եղել են բերման ենթարկվածներ։ Օգոստոսի 4-ի առավոտյան բնապահպանները հայտնել էին, որ հանքի շահագործման վկայական ունեցող «Լիդիան Արմենիայի» պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է տեղից ու փոխարենը դրել իրենցը: Նրանք կոչ էին արել բոլորին միանալ իրենց Ջերմուկում կամ ակցիա իրականացնել մայրաքաղաքում։ «Լիդիան Արմենիան» Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հնարավորություն ունեցող ընկերությունն է։ Հանքի շահագործումն այժմ կասեցված է բնապահպանների ցույցերի ու բողոքների պատճառով։ 2018-ից այնտեղ ակտիվիստները փակել են հանք տանող ճանապարհն ու պահանջում են դադարեցնել դրա ահագորոծումը, քանի որ տարածքն էկոլոգիական վտանգի տակ է հայտնվում։ ![]() ![]() Մարդասիրական բեռն արդեն 8-րդ օրն է Կոռնիձորում է Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից Վերելակներ կտեղադրվեն ևս 8 գետնանցումում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող աստիճաններին Նախագծի երկրորդ փուլի աշխատանքներն ավարտված են, այժմ աշխատանքներ են տարվում երրորդ փուլի ուղղությամբ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |