«Երբեք նման ձայն չէի լսել»․ Լիբանանցի հարսը պայթյունի պահին նկարահանվում էր

«Երբեք նման ձայն չէի լսել»․ Լիբանանցի հարսը պայթյունի պահին նկարահանվում էր

PanARMENIAN.Net - Համացանցում Բեյրութից մի տեսանյութ է տարածվում, որում պատկերված է հարսանեկան տեսանկարահանում, որն արվում էր օգոստոսի 4-ին պայթյունի պահին։ Reuters-ը զրուցել է տեսանյութի հերոսի՝ հարսի հետ։

Իսրա Սեբլանին Միացյալ Նահանգներում բժիշկ է աշխատում, Բեյրութ էր եկել երեք շաբաթ առաջ։

«Ես երկու շաբաթ պատրաստվում էի այդ մեծ օրվան և այնքան երջանիկ էի՝ մյուս աղջիկների նման: Ես ամուսնանում են, ծնողներս կերջանկանան ինձ սպիտակ զգեստով տեսնելու համար, ես արքայադստեր տեսք կունենամ»,- պատմում է նա։

«Ի՞նչ պատահեց պայթյունի ընթացքում․ բառեր չկան նկարագրելու։ Շոկի մեջ էի, ապշած էի՝ ինչ պատահեց, ես կմահանա՞մ։ Ինչպե՞ս կմահանամ»,- ասում է նա։

Զզույգը լուսանկարված է շենքի ֆոնին, որտեղ պատրաստավում էին անցկացնել հարսանեկան խնջույքը. © Reuters

Պայթյունից հետո ստուգել է՝ մոտակայքում վիրավորների կան, թե` ոչ։

«Մենք սկսեցինք քայլել, շատ տխուր էր, աննկարագրելի էր ավերվածությունը և պայթյունի ձայնը։ Երբեք նման ձայն չեմ լսել»,- հիշում է նա։

Նորապսակները փորձել են հավաքել ուժերը և շարունակել տոնել։ Ասում է՝ փառք են տալիս Աստծուն, որ իրենք ու լուսանկարիչը ողջ են մնացել։

Նրա ամուսինը Բեյրությում բիզնես ունի, բայց սպասում է ԱՄՆ մեկնելու համար վիզա ստանալուն․ Լիբանանում բնակվելն այլևս տարբերակ չէ, մանավանդ պայթյունից հետո։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ 2 պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին էր, որ զգացվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Հայերի շրջանում ևս կան զոհեր և վիրավորներ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---