ՀՔԾ. Նազարյանը ձերբակալվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով 6 օգոստոսի 2020 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ (2003-2018 թթ․) Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է 2011-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. այդ արարքը պատժվում է տուգանքով կամ կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով: Ըստ ՀՔԾի՝ Նազարյանը՝ ստանալով ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով, սակայն փաստացի ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ համար արտոնություններ սահմանելու նպատակով ընդունված՝ կառավարության որոշումը, առանց առաջարկվող փոփոխության շուրջ պատշաճ ուսումնասիրությունների, իրավասու վարչության միջոցով մշակել է որոշման նախագիծ, որով նախատեսվել է փոքր ՀԷԿ-երի համար մինչ այդ սահմանված 10 Մվտ տեղակայված հզորության փոխարեն առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 ՄՎտ-ն: Այնուհետև, Նազարյանը հանձնաժողովի անդամների հետ մասնակցել է կոլեգիալ կազմով որոշման ընդունմանը, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ ՀԷԿ-ի սակագները մինչ այդ կիրառվող մեթոդիկայի փոխարեն կիրառվել են փոքր ՀԷԿ-երի համար նախատեսված մեթոդիկայով: Արդյունքում ՀՀ-ում 10-30 Մվտ հզորության նոր ՀԷԿ-եր չեն կառուցվել, իսկ գործող, խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ տեղակայված հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ ՀԷԿ-ը, առանց հիմնավորման, ընդգրկվել է փոքր ՀԷԿ-երի ցանկում՝ օգտվելով առավել բարձր և կայուն սակագներով էլէներգիա վաճառելու հնարավորությունից: Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` 2012-2019թթ. սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7.052 մլրդ ՀՀ դրամ գումար: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Առաջին անգամ Նազարյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ էր նշանակվել 2008-ին, ապա վերանշանակվել էր 2013-ին՝ 5 տարի ժամկետով: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |