Բեյրութում բախվել են ոստիկաններն ու հակաիշխանական ցուցարարները 7 օգոստոսի 2020 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի լույս 7-ի գիշերը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և իշխանությունների գործողությունների դեմ բողոքող ցուցարարների միջև։ Ըստ ցուցարարների՝ քաղաքական գործիչներն են մեղավոր նավահանգստում պայթյունի համար, որի հետևանքով մեծ ավերածություններ են եղել հարակից թաղամասերում, առնվազն 157 մարդ է զոհվել, ավելի քան 5000-ը՝ վիրավորվել։ Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում, գրում է BBC-ն։ Ըստ իշխանությունների հայտարարությունների՝ ողբերգության պատճառ է դարձել 2750 տ սելիտրայի պայթյունը, որն առգրավված էր, բայց տարիներ շարունակ նավահանգստում էր պահվում առանց անվտանգության կանոնների պահպանման։ Նավահանգստի 16 աշխատակից, որոնք կարող են առնչություն ունենալ պայթյունին, ձերբակալվել են։ Լիբանանում պայթյունից հետո երկրում և աշխարհի շատ այլ երկրներում դավադրապաշտական բազում տեսություններ և ֆեյքեր են սկսել շրջանառվել։ Ոմանք նույնիսկ ենթադրում էին, թե Լիբանանում ատոմային ռումբ է պայթել։ Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Photo. Reuters Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |