ԳՇ պետը հետևել է դեսանտագրոհայինների ցուցադրական պարապմունքին

ԳՇ պետը հետևել է դեսանտագրոհայինների ցուցադրական պարապմունքին

PanARMENIAN.Net - ԶՈւ 5-րդ զորամիավորման դեսանտագրոհային ստորաբաժանումներն անցկացրել են ցուցադրական պարապմունք, որի ընթացքին հետևել է Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը։

Զինծառայողները՝ կիրառելով քողարկման և հետախուզական տարբեր հնարքներ, հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները:

4-րդ զորամիավորման զորամասերում օգոստոսի 4-5-ն անցկացվել են մասնագետների ցուցադրական հավաք-պարապմունքներ:

Զորամիավորումներում շարունակվում է զինված ուժերը համալրած նորակոչիկների պատրաստության գործընթացը։ Օգոստոսի 5-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են շարային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ։

 Ուշագրավ
Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը
Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ
Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին
---