Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ-ի հետ աշխատում է՝ Լիբանանին օգնելու ուղղությամբ

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ-ի հետ  աշխատում է՝ Լիբանանին օգնելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայ ազգային հանձնախումբը (ANCA) աշխատում է ԱՄՆ Սպիտակ տան և կոնգրեսի հետ՝ Բեյրութում օգոստոսի 4-ի պայթյունից հետո Լիբանան օգնություն ուղարկելու ուղղությամբ։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Երկրում ընդհանուր առմամաբ 150 զոհի և 5000 վիրավորի մասին է հայտարարվել:

Հայ դատի հանձնախմբից հայտնում են, որ դեպքից 24 ժամ անց համաժողովրդական արշավ է սկսվել՝ Լիբանանին օգնություն ցույց տալու նախաձեռնությամբ։

Կոնգրեսին ուղղված նամակում կազմակերպությունից կոչ են արել Լիբանանի հայերին ու ռիսկային խմբում գտնվող մյուս քրիստոնյաներին օգնություն ցուցաբերել։ Նամակի հեղինակները հիշեցրել են, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Լիբանանը Հայոց ցեղասպանությունից փրկվածներին օգնության ձեռք է մեկնել։

Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Իսկ Լիբանանի վարչապետն օգնություն է խնդրել բարեկամ պետություններից:

 Ուշագրավ
Ըստ նրա՝ Արևմուտքը փորձում է մխրճվել ՌԴ մասնակցությամբ ձեռք բերված ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների մեջ
«Արդեն սկսել եմ քննարկումներ նոր նախարարների նշանակման հարցով»,-նշել է նա
Դոնֆրիդի խոսքով՝ այսօր Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն ամուր են, քան երբևէ
---