2008 թվականը ցույց տվեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջտարածաշրջանային կապերի զարգացման բարձր մակարդակը

PanARMENIAN.Net - 2008 թվականը աչքի ընկավ քաղաքական շփումների, երկրների ղեկավարների հանդիպումների աննախադեպ քանակով, տեղի ունեցավ երկրների նախագահների վեց հանդիպում, այդ թվում փոխադարձ այցեր եղան: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը:



Նրա խոսքերով, 2008 թվականը ցույց տվեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջտարածաշրջանային կապերի զարգացման բարձր մակարդակը: «Այս պահին հայ-ռուսական համագործակցության մեջ ներառված են ՌԴ 70 սուբյեկտներ: 2008թ. ամրապնդվեց միջտարածաշրջանային համագործակցության կազմակերպչական ու իրավական հիմքը, որ լրացվեց Հայաստանի պայմանագրերով մայրաքաղաքի մարզի, Միջին Ուրալի հետ, իսկ նախագահ Մեդվեդեւի Երեւան կատարած այցի ժամանակ համաձայնագրեր ստորագրվեցին համագործակցության մասին Հայաստանի եւ Սվերդլովի մարզի, ինչպես նաեւ ՌԴ Յարոսլավլի եւ Հայաստանի Արմավիրի մարզերի միջեւ»,-ասել է Պավլովը:



ԱՊՀ-ի մեր գործընկերները առաջնային են Ռուսաստանի համար: ԱՊՀ շրջանակներում կզարգանան նաեւ ապագա ինտեգրացիոն նախագծերը` ՀԱՊԿ-ն, ԵվրԱսՏՀ»,-նշել է նա:



Խոսելով առաջիկա տարվա ծրագրերի մասին` ռուս դիվանագետը նշել է, որ 2009-ին նախատեսվում է ամրապնդել նաեւ մշակութային կապերը, որ զարգացել են 2008թ.: «Անցյալ տարի բացվեց ռուս գրքի կենտրոնը, տեղի ունեցավ ռուսալեզու ռադիոհեռարձակման առաջին միջազգային փառատոնը, իսկ 2009թ. առաջին կեսում նախատեսվում է Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի պաշտոնական բացումը Երեւանում»,-ասել է Ն.Պավլովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---