2 հոգու մեղադրանք է առաջադրվել քրենթամշակույթի հանցակազմով

2 հոգու մեղադրանք է առաջադրվել քրենթամշակույթի հանցակազմով

PanARMENIAN.Net - Դատախազությունից հայտնում են, որ մի անձ, տեղեկանալով, որ իր մեքենան սնանկության գործով աճուրդի է դրվել, կապվել է մեքենայի գնորդի հետ ու ավելի բարձր գին առաջարկել նրան, քաղաքացին մերժել է, ինչից հետո մեքենայի նախկին սեփականատերը դիմել է քրեական հեղինակության օգնությանը։

Նախաքննությամբ հայտնի է դարձել, որ անձը վեճը լուծելու խնդրանքով դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ներկայացուցիչ, Գյումրի քաղաքում «քրեական հեղինակություն» հանդիսացողի օգնությանը՝ ավտոմեքենան գնորդին չհանձնելու, ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ գնելու համար: «Քրեական հեղինակություն» հանդիսացող անձը զանգել է աճուրդում հաղթող ճանաչված գնորդին և փորձել հանդիպել նրա հետ՝ գնված ավտոմեքենայի հետ կապված պարզաբանումների համար։ Գնորդը մերժել է։

Քրգործով մեքենայի տիրոջն առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 223.4-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր արարքը կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական ենթամշակույթ կրողին մեղադրանք է առաջադրվել քրօրենսգրքի 223.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու հանցավոր արարքները կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավ՝ 2 մլն դրամի չափով, միաժամանակ, ապահովելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի պահանջները՝ մինչև գրավի մուծման մասին ապացույցներ ստանալը մեղադրյալի նկատմամբ կիրառվել է նաև ստորագրություն չհեռանալու մասին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---