Չինաստանում ժանտախտից տղամարդ է մահացել 7 օգոստոսի 2020 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզի բնակիչը մահացել է ժանտախտից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նրա հետ շփված 35 հոգի մեկուսացվել է։ Իշխանությունները պարզաբանել են, որ տղամարդը մահացել է օգոստոսի 2-ին: Հետազոտություններից ու համաճարակաբանական ուսումնասիրություններից հետո բժիշկները պարզել են, որ մահացածը վարակված է եղել աղիքային ժանտախտով, մահվան պատճառն արյունատար համակարգի հյուծումն է եղել: Տեղի իշխանությունները համաճարակաբանական նախազգուշացման երրորդ մակարդակ են հայտարարել, բնակիչներին հորդորել են զգոն լինել և հետևել հիգիենայի կանոններին: Մահացածի ու նրա հարևանների տներն ամեն օր ախտահանվում են։ Հուլիսին Մոնղոլիայի առողջապահության նախարարությունը հաստատել էր առաջին մահը երկրում բուբոնային ժանտախտից: Մահացողը 15-ամյա դեռահաս է եղել։ Photo. AP Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել |