Ուռուցքաբանության կենտրոնում մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի բացօթյա սրահ է բացվել![]() 7 օգոստոսի 2020 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքբանության ազգային կենտրոնում (ՈՒԱԿ) բացվել են նոր բաժանմունքներ՝ Կանանց առողջության կլինիկան, Թորակալ վիրաբուժության, Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի բացօթյա սրահը, որը լիովին նոր մոտեցում է Հայաստանում և տարածաշրջանում։ ՈՒԱԿ-ի բակային կանաչապատ տարածքում կառուցվել է հարմարավետ տաղավար, որտեղ պացիենտները մաքուր օդին քիմիաթերապիա կամ այլ դեղորայքային բուժում կստանան իրենց ուղեկիցների ներկայությամբ, հիվանդանոցային իրականությունից կտրված։ Ըստ ՈՒԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանի` բացօթյա սրահի ստեղծման մեջ շատ կարևոր դեր է խաղացել կորոնավիրուսի համավարակը։ Անհրաժեշտության դեպքում բացօթյա սրահը կարող է արագ վերաձևավորվել և գործածվել նաև բժշկական գիտաժողովներ և սեմինարներ անցկացնելու համար։ Վերաբացվել են նաև Նեյրոօնկոլոգիական, Օնկոուրոլոգիական բաժանմունքները։ «4 բաժանմունք ամբողջությամբ կապիտալ վերանորոգվել և հագեցվել է, ինչպես նաև հագեցվել են վիրահատարանները, ռեանիմացիոն բաժանմունքը, նոր սարքավորումներ են գնվել: Նաև մի աննախադեպ ծառայություն է հիմնվել` բացօթյա քիմիաթերապևտիկ սրահը, որը մեծ դրական հոգեբանական ազդեցություն կարող է թողնել ծանր պացիենտների վրա: Ուռուցքաբանությունը, որպես ուղղություն, զարգացնելու ենք, որը բերելու է բազմաթիվ փրկված կյանքերի և վերականգնված առողջությունների»,- ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ողջույնի խոսքում: Մանուկյանի խոսքով` նոր հիվանդասենյակներում պացիենտների համար ստեղծված են ամենահարմարավետ պայմանները, բուժկենտրոնը շարունակում է ձեռք բերել նորագույն բժշկական սարքավորումներ։ Կենտրոնի վերջին ձեռքբերումներից են Leica ընկերության վիրաբուժական մանրադիտակը, թվային տեսախցիկով լաբորատոր մանրադիտակը և կրիոստատը, Pentax ընկերության նորագույն տեսաբրոնխոսկոպը, Hologic ընկերության դենսիտոմետրը, ռենտգեն պատկերները թվայնացնող սարքը և այլն։ Հաջորդիվ նախատեսվում է վերանորոգել Մամոլոգիայի, Ոսկրային ուռուցքաբանության և Ռադիոգինեկոլոգիայի բաժանմունքները։ Տնօրեն Նարեկ Մանուկյանը մտադիր է մինչև հաջորդ տարվա սկիզբ բոլոր աշխատանքները հասցնել ավարտին։ ![]() ![]() Այժմ պետական ֆինանսավորմամբ 23 բուհ է գործում Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |