Forbes. ՏՏ աշխարհում ամենաշատ կին աշխատողները ՀՀ-ում են

Forbes. ՏՏ աշխարհում ամենաշատ կին աշխատողները ՀՀ-ում են

PanARMENIAN.Net - Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մեջտեղում գտնվող դեպի ծով ելք չունեցող Հայաստանի տեխնոլոգիական սեկտորը 2018-ին ունեցել է $250 մլն դոլարի շրջանառություն, գրում է Forbes-ը։ Ոլորտում աշխատում է մոտ 20,000 աշխատակից, որոնցից 30%-ը կին է։

Wireless 20/20-ի խորհրդատու Բերժ Այվազյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում կանանց բաժին է ընկնում ՏՏ ոլորտի միջինը 20%-ը, այնինչ Հայաստանում 30 տոկոսն է։

Digital Pomegranate ընկերության աշխատակիցների 50%-ը կին է, կառավարող կազմի՝ 70%-ը։ Synopsys-ի հայկական գրասենյակն ունի ավելի քան 650 աշխատակից, որի ինժեներների 33%-ը կին է: Մինչդեռ ամերիկյան մասնաճյուղի աշխատակիցների միայն 15%-ն է կին։ DASARAN–ի աշխատակիցների 72%-ն է կին, WeDoApps ընկերության աշխատակիցների՝ 50%-ը, PicsArt-ի և Tumo-ի՝ 51%-ը, Krisp-ի՝ 25%-ը։

Girls In Tech Armenia-ն ղեկավարում է 4 կին՝ գրանված 200 հոգանոց աշխատակազմով և մոտ 1000 հոգանոց համայնքով։ SoloLearn–ի աշխատողների 46%-ն է իգական սեռի ներկայացուցիչ, Forge Fiction-ի 55%-ը, Embry Tech–ի հիմնադիր կազմի 50% և աշխատակիցների 47%-ը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---