Կանայք ավելի քիչ են աշխատում, ավելի ցածր են վարձատրվում․ ՀՀ-ում գենդերային խզվածքը 28.4% է

Կանայք ավելի քիչ են աշխատում, ավելի ցածր են վարձատրվում․ ՀՀ-ում գենդերային խզվածքը 28.4% է

PanARMENIAN.Net - Հայաստանում ժամային վարձատրության ճշգրտված գենդերային խզվածքը 28.4% է, ընդ որում՝ ճշգրտված խզվածքը չճշգրտվածից բարձր է: Դա նշանակում է, որ երկրում աշխատանք ունեցող կանայք ունեն աշխատաշուկայի հետ կապված ավելի լավ բնութագրեր, սակայն ավելի ցածր են վարձատրվում, քան աշխատանք ունեցող տղամարդիկ։

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի աշխատաշուկայում վարձատրության գենդերային խզվածքի և անհավասարության վերլուծությունը։

Վարձատրության ճշգտված գենդերային խզվածքը տղամարդկանց և կանանց ժամային միջին աշխատավարձերի տարբերությունն է՝ հաշվի առնելով նրանց տարբեր ձեռքբերումները, հիմնականում՝ կրթությունը, ինչպես նաև աշխատանքի հետ կապված այլ բնութագրերը։

Ըստ վերլուծության՝ կանայք շաբաթական միջինում մոտ 14.3 ժամ ավելի քիչ են աշխատում, քան տղամարդիկ, ինչը վարձատրության գենդերային խզվածքի մեկ երրորդից կեսի աղբյուրն է (42%), երբ այն հաշվարկվում է ամսական աշխատավարձով:

Աշխատավարձ ստացողների ամենաբարձր 1%-ը բախվում է վարձատրության գենդերային խզվածքի հետ, որը գնահատվում է մոտ 19%՝ միջինը (վերջնական ճշգրտված խզվածքը) գերազանցելով մոտ 2 անգամ:

Կանայք նաև ավելի հազվադեպ են ղեկավար պաշտոններ զբաղեցնում, չնայած գերակշռում են բարձր և միջին որակավորման մասնագետների, գրասենյակային ծառայողների թվում:

Հայաստանում 15-64 տարեկան (ԵՄ ստանդարտներով՝ աշխատունակ տարիք) բնակչության զբաղվածության մակարդակը կազմում է 44.8%:

Զբաղվածության մակարդակն ամենացածրն է երիտասարդության (15-24 տարեկան) շրջանում, Զբաղվածության գենդերային խզվածքը ամենամեծն է 35-44 և 55-64 տարիքային խմբերում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---