Հրթիռով Բեյրութի նավահանգստի խոցումը պատկերող տեսանյութերը կեղծ են 8 օգոստոսի 2020 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Բեյրութում օգոստոսի 4-ի պայթյունից րոպեներ անց մի քանի ռակուրսից նկարված բազմաթիվ տեսանյութեր են հրապարակվել, որոնցից ոչ մեկում չի երևում` ինչպես է որևէ զինատեսակ պայթեցնում նավահանգիստը։ Ըստ այդմ` ավելի ուշ հայտնցած յուրաքանչյուր այլ տեսանյութի, որում երևում են հնարավոր հրթիռներ, պետք է կասկածանքով վերաբերվել։ Այս դեպքում պարզ է, որ մարդիկ տեսանյութեր են կեղծել` ուկնդիրներին մանիպուլացնելու և մոլորեցնելու նպատակով, գրում է Bellingcat-ը։ Լայն տարածում ունեն կեղծ տեսանյութերը, որտեղ իբրև թե երևում են` ինչպես է հրթիռը հարվածում նավահանգստին։ Այդ հրթիռները համ վիդեոխմբագրման միջոցով ավելացված ֆեյքեր են, կամ ուղղակի թռչուններ են։ Տեսանյութում համեմատական է տարված բնօրինակ և խմբագրված կադրերի միջև։ Իսկ այս տեսանյութում երևացող թռչունը ներկայացվում է որպես հրթիռ։ Կադրերը դանդաղեցնելու դեպքում երևում է, որ թռչուն է։ Լիբանանում պայթյունից հետո երկրում և աշխարհի շատ այլ երկրներում դավադրապաշտական բազում տեսություններ և ֆեյքեր են սկսել շրջանառվել։ Ոմանք նույնիսկ ենթադրում էին, թե Լիբանանում ատոմային ռումբ է պայթել։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |