«Նորք» ինֆեկցիոնի տնօրենն ազատվել է պաշտոնից, քանի որ հիվանդանոցը միավորվում է ՁԻԱՀ կենտրոնի հետ 8 օգոստոսի 2020 - 11:58 AMT PanARMENIAN.Net - «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատվել է աշխատանքից, որովհետև ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնն ու «Նորքը» միավորվում են։ Այս մասին տեղեկացրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նրա խոսքով` նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր վերջինիս կողմից, սակայն հետագայում նա հրաժարվել է։ Ազատվել է նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրենը։ Միավորումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է նախարարը։ Դավիդյանցին առաջարկվել է նաև շարունակել գործակցությունն իր համար ընդունելի այլ ֆորմատներով, օրինակ` գիտական, ուսումնական գործունեությամբ զբաղվելու: «Նախարարությունը և նախարարը բարձր են գնահատում Մհեր Դավիդյանցի ներդրումը համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և ցավում են նրա նման որոշման համար»,- գրել է խոսնակը։ Դավիդյանցը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո ազատման դիմում էր գրել օգոստոսի 7-ին։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |